Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ զրույցում նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը մասնակցելու է «Ժառանգություն» կուսակցության ցուցակով:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն «Ժառանգության» անունից հրավեր էր ուղարկել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա մասնակցի նախընտրական ցուցակների կազման խորհրդատվություններին: Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպանը ահազանգել էր, որ իր պաշտպանյալին կալանքի տակ են պահում՝ հեռու պահելով քաղաքական պրոցեսներից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































