Դոնի Ռոստովում ԱԴԾ շենքի մոտ բռնկված հրդեհից հետո անվտանգության նկատառումներով տարհանում են բնակիչներին
Դոնի Ռոստովում ԱԴԾ շենքի մոտ բռնկված հրդեհից հետո անվտանգության նկատառումներով տարհանում են բնակիչներին, սակայն կրակի տարածման վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մաասնագետների գնահատմամբ՝ հարեւան բազմաբնակարան շենքերի վրա կրակի տարածման վտանգ չկա։ Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ սկսվել է բնակիչների տարհանումը։ Ընթանում են քննչական միջոցառումներ»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ մարզային արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Սիվերսի 20 հասցեում հրդեհի մասին: Այնտեղ է գտնվում ԱԴԾ-ի Ռոստովի մարզի վարչության շենքը։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ այրվում է շենքը՝ ավտոտնակներով եւ պահեստով։ Հրդեհի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը տուժել են։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս