Մակրոնը հնարավոր է համարել խորհրդարանի լուծարումը կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քվեարկության պատճառով. BFMTV
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) լուծարմամբ, եթե կենսաթոշակային բարեփոխման նախագծի քվեարկությունը տապալվի, հաղորդում է BFMTV-ն։
Ազգային ժողովում մարտի 16-ին տեղի կունենա ամբողջ երկրում բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերջնական քվեարկությունը: Այս օրինագիծը ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում մինչեւ 64 տարեկան:
Հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը, հայտնել է, որ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպել է վարչապետ Էլիզաբեթ Բոռնի հետ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մակրոնը հանդիպման շրջանակներում հայտարարել է խորհրդարանի լուծարման սպառնալիքի մասին, եթե քվեարկության ձախողում լինի։
Ելիսեյան պալատում նաեւ ուշադրություն են դարձրել, որ առաջիկա քվեարկության շուրջ խորհրդակցությունները դեռ շարունակվում են։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս