Ինդոնեզիայի ղեկավարը իշխանության մարմիններին կոչ է արել հրաժարվել Visa-ից եւ Mastercard-ից
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երկրի տարածքային վարչակազմերին կոչ է արել հրաժարվել Mastercard եւ Visa վճարային ցանցերից՝ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին, գրում է ինդոնեզական Jakarta Post թերթը։
Նրա խոսքով՝ Mastercard-ից եւ Visa-ից հրաժարվելն անհրաժեշտ է գործարքները «աշխարհաքաղաքական հնարավոր հետեւանքներից» պաշտպանելու համար, ասել է Վիդոդոն:
«Շատ զգույշ եղեք։ Պետք է հիշենք Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մասին։ Visa-ն եւ Mastercard-ը կարող են խնդիր լինել»,- հինգշաբթի ասել է նախագահը:
Վիդոդոն պարզաբանել է, որ իրավիճակը Ուկրաինայում, ԱՄՆ-ի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցներով, կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ տնտեսական գործիքները, ներառյալ վճարային համակարգերը, կարող են օգտագործվել այն երկրների դեմ, որոնք ենթադրաբար ներգրավված են հակամարտության մեջ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս