Երկրի գործադիր իշխանության ղեկավարը ոչ միայն ժամանակին խուսափել է ժամկետային ծառայությունից, այլև պատերազմի պարտությունը անընդհատ փորձում է բարդել ուրիշների վրա
Մեր պաշտոնաթող գեներալներից մեկի հետ եմ զրուցում: Հիշում է ոչ հեռավոր 2004 թվականը, երբ ՌԴ ԳՇ ակադեմիայում դասընթացներ էր անցնում: Պատմում է, թե ինչպես, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, օրվա երկրորդ կեսին ակադեմիայի իրենց մասնաշենքում ականատեսն էր լինում ՌԴ նորանշանակ վարչապետ Ֆրադկովի այցին:
Մոտիկ հարաբերություններ ունենալով ակադեմիայի ամբիոններից մեկի պետի հետ, փորձում է նրանից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամենօրյա այցն ակադեմիա: Պատասխանը լինում է հետևյալը.
-Քանի որ Ֆրադկովը նոր է նշանակվել վարչապետի պաշտոնում, նա սեփական նախաձեռնությամբ փորձում է հատուկ դասընթացների օգնությամբ սովորել ու տիրապետել այն գիտելիքներին, որոնք երկրի գործադիր մարմնի ղեկավարը պարտավոր է իմանալ և, անհրաժեշտության դեպքում, կիրառել ռազմական դրության պայմաններում...
Լսում եմ գենարալին և ակամայից մտքով տեղափոխվում մեր իրականություն... Այնտեղ, որտեղ երկրի գործադիր իշխանության ղեկավարը ոչ միայն ժամանակին խուսափել է ժամկետային ծառայությունից, այլև տարիներ հետո լինելով ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, և պարտվելով պատերազմում, անընդհատ փորձում է պարտության մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա...


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից