Գերմանիայում հնագետը պեղումների ժամանակ չպայթած ռումբերի մի ամբողջ կույտ է հայտնաբերել
Վերջերս Գերմանիայում հնագետը պեղումների ժամանակ չպայթած ռումբերի մի ամբողջ կույտ է հայտնաբերել, ինչն արժանացել է ոստիկանության արձագանքին, գրում է Miami Herald-ը:
Ֆրանկֆուրտի մերձակայքում գտնվող Ռյուսելսհայմ քաղաքի դաշտերից մեկում ինը հրկիզող ռումբ է հայտնաբերվել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքը, եւ սակրավորների խումբ են կանչել, հայտնել է ոստիկանությունը։
Սակրավորները վնասազերծել են վտանգավոր սարքերը։
Հայտնի չէ, թե նրանք ինչպես են հայտնվել դաշտում եւ որ ժամանակահատվածին են պատկանում։
Սակայն նրանց գտածոն հազվադեպ երեւույթ չէ: Գերմանիայում ամեն տարի ավելի քան 2000 տոննա ռումբ է հայտնաբերվում, երբեմն դրանք հանգեցնում են պատահական մահվան:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից ուժերը 1,5 միլիոն տոննա պայթուցիկ են նետել Գերմանիայի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 600 000 մարդ, հայտնում է Reuters-ը: Պաշտոնյաների գնահատմամբ՝ դրանց 15 տոկոսն այդպես էլ չի պայթել:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս