Գիտնականներն առաջարկում են Մալդիվները ծովի մակարդակից վեց մետր բարձրացնել
Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մալդիվների երկարաժամկետ պաշտպանության համար անհրաժեշտ է դրանք ծովի մակարդակից վեց մետր բարձրացնել։ Առաջարկվում է դա նոր կղզիներ ավելացնելու կամ գոյություն ունեցողներն ընդլայնելու հաշվին անել։
Նման որոշումը կպաշտպանի Մալդիվների բնակիչներին ցունամիներից եւ հեղեղումներից, նշում են գիտնականները։ Այժմ կղզիների ավելի քան 80%-ը ծովից մոտ մեկ մետր է բարձրանում, եւ դա նրանց հատկապես խոցելի է դարձնում կլիմայական ճգնաժամի նկատմամբ:
Սակայն փորձագետները հաշվարկել են, որ Մալդիվները բարձրացնելը բավականին թանկ կարժենա՝ մոտ 8 միլիոն դոլար մեկ քառակուսի կիլոմետրի համար:
Գիտնականները նշել են, որ Մալդիվներում արդեն լցրել են նոր կղզի՝ Հուլհումալեն: Դա արվել է ծովի հատակից հանված ավազի հաշվին:
Հետազոտության հեղինակները նաեւ հավելել են, որ նոր տարածքների ընդլայնումն իմաստ ունի նաեւ այլ կղզի պետությունների համար, ինչպիսիք են Մարշալյան կղզիները, Տուվալուն եւ Կիրիբատին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս