Ամերիկացին միտումնավոր 1 դոլարով բանկ է թալանել, որպեսզի բանտ նստի
ԱՄՆ-ում տղամարդը միտումնավոր 1 դոլարով բանկ է թալանել, որպեսզի բանտ նստի, գրում է Oddity Central-ը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Յուտա նահանգից 65-ամյա Դոնալդ Սանտակրոսեն մտել է բանկ եւ գանձապահին գրություն փոխանցել՝ պահանջելով իրեն 1 դոլար տալ։
«Խնդրում եմ՝ ներեցեք ինձ, բայց սա կողոպուտ է։ Խնդրում եմ, տվեք ինձ մեկ դոլար, շնորհակալություն»,- գրված է եղել թղթի վրա:
Բանկի աշխատակիցը կարծել է, թե դա կատակ է, բայց այնուամենայնիվ կատարել է տղամարդու պահանջը։ Դրանից հետո Դոնալդն ինքը խնդրել է ոստիկանություն կանչել ու նստել է սրահում՝ սպասելով, որ իրեն ձերբակալեն։
«Դոնալդը մնացած այցելուներին ասաց, որ նրանց բախտը բերել է, քանի որ ինքը զենք չունի, եւ ոստիկանությունը շատ երկար է գալիս»,- պատմել է ականատեսներից մեկը:
Երբ սպաները ժամանել են դեպքի վայր, Սանտակրոսեն անմիջապես հայտնել է նրանց, որ եթե իրեն ազատ արձակեն, նորից մեկ այլ բանկ կթալանի, մինչեւ կհայտնվի բանտում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամերիկացին իր կողոպուտից հետո ազատ է արձակվել, սակայն ձերբակալվել է անվավեր վարորդական իրավունքով մեքենա վարելու համար։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս