Պերուում հեղեղումների պատճառով զոհվել է 18 մարդ
Յակու ցիկլոնի առաջացրած տեղատարափ անձրեւները եւ հեղեղումները Պերուում հանգեցրել են 18 զոհի։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Agence France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտին։
Գործակալության տեղեկացմամբ՝ «աղետի զոհերի թիվն անցած շաբաթ հասել է 18 մարդու»։ Իշխանությունների ներկայացրած վիճակագրությամբ՝ անձրեւների այս սեզոնին, որն սկսվել է մի քանի ամիս առաջ, արդեն զոհվել է 59 մարդ, ավերվել են ավելի քան 1 300 բնակելի շենքեր։
Հեղեղումները եւ սողանքները Պերուում մշտապես հանգեցնում են մարդկային զոհերի։ Օրինակ, այս տարվա փետրվարին 40 մարդ դարձել է սողանքների զոհ Արեկիպա նահանգում (Պերուի հարավ), իսկ 2017-2018թթ. անձրեւների սեզոնին աղետը խլել է ավելի քան 10 մարդու կյանք եւ ավերել ավելի քան 16 հազար բնակելի տուն։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս