Ոսկին կրիպտոարժույթներից նախընտրելի է
Ոսկին որպես փող կրիպտոարժույթներից շատ չափանիշներով նախընտրելի է: Նման կարծիքի են ԱՄՆ խոշորագույն Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբաններ Ջեֆրի Քերրին եւ Մայքլ Հայնդսը, հայտնում է Bloomberg-ը: Նրանց կարծիքով՝ թանկարժեք մետաղները ժամանակակից ներդրողի համար կարեւոր են մնում, չնայած տոկոսային եկամուտ չեն բերում:
Շուկաներում անորոշության աճին համարժեք ոսկու գինը բարձրանում է: Երկարաժամկետ հեռանկարում ոսկին ավելի կթանկանա զարգացող երկներում, մասնավորապես Չինաստանում պահանջարկի պահպանման պատճառով:
Վերլուծաբանները ոսկին բիթքոինի հետ են համեմատել մի քանի չափանիշներով՝ ներառյալ երկարակեցությունը, շարժունությունը, փաստացի արժեքը եւ կայունությունը: Նրանց կարծիքով՝ ոսկին 3 չափանիշով լավագույնն է եղել: Բիթքոինը նրանք ավելի ձեռնտու են համարում միայն շարժունության չափանիշով:
Տարեսկզբին բիթքոինը ավելի քան 6 անգամ արժեւորվել էր՝ հասնելով 6 հազար դոլար նիշին: Համեմատության համար նշենք, որ ոսկու արժեքը բարձրացել էր 12 տոկոսով:
Հոկտեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Goldman Sachs-ը մտադիր է բիթքոինների եւ այլ կրիպտոարժույթների վաճառք կատարել, ինչով կդառնար Ուոլ սթրիթի առաջին խոշոր բանկը, որը մտնում է թվային փողի շուկա:
JPMorgan Chase բանկի ղեկավար Ջեյմս Դայմոնի կարծիքով՝ բիթքոինը խարդախություն է: Նա խոստացել է դրանով գործարք կատարող աշխատակիցներին հեռացնել:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում