Հյուսիսային ծովում կկառուցվի աշխարհի առաջին արհեստական էներգիայի կղզին
Բելգիան Հյուսիսային ծովում կկառուցի աշխարհում առաջին արհեստական կղզին՝ մոտ վեց հեկտար տարածքով, որի վրա կտեղակայի հողմային էներգետիկայի կայաններ։ Նրանք օֆշորային հողմակայանը կմիացնեն ափին գտնվող էլեկտրական ցանցերի հետ, գրում է Offshore Wind-ը։
Կղզին կանվանեն արքայադուստր Եղիսաբեթի անունով։ Այն կառուցելու մրցույթը շահել են Jan De Nul եւ DEME ընկերությունները։ Նրանք Բելգիայի ափից մոտ 45 կիլոմետր հեռավորության վրա կկառուցեն 3,5 ԳՎտ հզորությամբ ծովային հողմակայան։
Կղզու հիմքը կսկսեն կառուցվել 2024 թվականին։ Դրանից հետո՝ մոտ 2026 թվականին, կտեղադրեն բարձրավոլտ ենթակառուցվածքներ։ Այն հողմակայանից էլեկտրաէներգիա կմատակարարի ցամաքային էլեկտրացանցերին: Ապագայում էներգետիկ կղզին կմիացնի Բելգիայի ցանցերը Մեծ Բրիտանիայի եւ Դանիայի հետ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս