Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով
Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և այլ ռուսաստանյան մեդիամենեջերների՝ Հայաստան մուտքի արգելքին, Մոսկվայի և Երևանի բարեկամական հարաբերությունները պետք է զերծ պահել նման դեպքերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անկեղծ ասած, մենք դրան բացասաբար ենք վերաբերվում։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում է նման դեպքերից զերծ մնալ։ Հուսով ենք, որ տեսանելի ապագայում մեր երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն նման դեպքերից»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ որոշ ռուս լրագրողների, ռուսամետ դիրքորոշում ունեցող մեդիամենեջերների արգելում են մուտք գործել բարեկամ երկիր։
Բացի Գաբրելյանովի հետ կապված իրավիճակից՝ հիշատակվել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հաղորդագրությունն այն մասին, որ իրեն նույնպես արգելված է մուտք գործել Հայաստան։
Ռուսաստանցի լրագրող եւ հրատարակիչ, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին արգելել են մուտք գործել Հայաստան, եւ նա հայտնվել է անցանկալի անձանց ցուցակում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս