«Քարավան 1915» ֆիլմը թուրք դերասանուհին խաղաղության ուղերձ է համարում
Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» Ֆիլմի գլախվոր դերասանուհին Այշե Աքընը խոսել է ֆիլմի մասին, անդրադարձել կինովարձույթից հանվելու պատճառներին։
Աքընը հայտնել է, որ «Քարավան 1915» ֆիլմը խաղաղության ուղերձ է։ Ըստ նրա՝ թուրքական ֆիլմը ոչ թե կաղապարելու, այլ աջակցության կարիք ունի։
Դերասանուհին պատմել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում հայուհու, իսկ ֆիլմը սիրո պատմությունը է իր հերոսուհու և թուրք ձիապանի միջև, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել սիրելիից։ Աքընը նշել է, որ Թուրքիայի փոխարեն անչափ կտխրի, եթե ֆիլմն օտարների կողմից ընդունվի։
Ըստ Աքընի՝ ֆիլմի նկատմամբ վերաբերմունքի, խոչընդոտների, գրաքննության հիմնական պատճառն այն է, որ ֆիլմի յուրաքանչյուր կադրը մի ուղերձ է պարունակում։
Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց ռեժիսոր և սցենարիստ Իսմայիլ Գյունեշի որոշմամբ հանվել էր կինովարձույթից։
Ռեժիսորը նշել էր, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում