Հնդիկը 28 տարի միայն կոկոսով է սնվում
Հնդկաստանի բնակիչը պնդում է, որ 28 տարի միայն կոկոսով է սնվում, գրում է Oddity Central-ը։ Նրա խոսքով՝ նման սննդակարգն իրեն հաջողությամբ օգնում է հաղթահարել ստամոքսի հիվանդությունը։
Բալակրիշնան Պալային պատմել է, որ 28 տարի առաջ իրեն գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն են ախտորոշել։ Առողջական խնդիրների պատճառով նա կորցրել է ուժերն այն աստիճան, որ հազիվ է կարողացել տեղաշարժվել։ Բուժման շրջանակներում տղամարդը մի անգամ փորձել է կոկոս ուտել եւ իրեն շատ ավելի լավ է զգացել: Այդ ժամանակվանից նա միայն այս սնունդն է ուտում։
Կոկոսում կան այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, նատրիումը եւ կալիումը: Դա օգնել է նրան վերականգնել ուժերը, եւ այժմ նրա վիճակը լավ է»,- ասում են մասնագետները:
64 տարեկանում Բալակրիշնանը պնդում է, որ շատ ավելի առողջ է, քան իր տարիքի մարդկանցից շատերը: Նա աշխատում է ընտանեկան ֆերմայում, ամեն օր լողում եւ սպորտով է զբաղվում։ Այնուամենայնիվ, բժիշկները հորդորում են մարդկանց չհետեւել այս տղամարդու օրինակին, քանի որ կոկոսի դիետան ավելի շատ վնաս կարող է բերել, քան օգուտ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս