Արցախի պետնախարարին կանչել են պարզաբանումներ տալու
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մարտի 8-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել էին խորհրդարան` իր արտահայտությունների համար բացատրություններ տալու։ Պետնախարարը մասնավորապես ասել էր․ «Ես որեւէ կերպ չեմ պատկերացնում, որ երեւանյան եւ ստեփանակերտյան դիրքորոշումների միջեւ կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երեւանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման եւ կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։
Ավելի ուշ պետնախարարն իր աշխատակազմի, տեղեկատվության բաժնի միջոցով խմբագրել էր ինքն իրեն՝ նշելով, որ իր ձեւակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել, կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»։
Սակայն պատգամավորները սպասում են նրա այցին՝ հասկանալու համար, թե պետնախարարն ունի՞ նման համոզվածություն, թե՞ մտքերը լավ չի ձեւակերպել։ ԱՀ օրենսդիրները կարծում են, որ Ներսիսյանի արտահայտությունները հակասում են Արցախի հարցի վերաբերյալ մինչ օրս պետական մակարդակով եւ ԱԺ-ի կողմից արված հայտարարություններին եւ սահմանած «կարմիր գծերին»՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը