Հարավային Կորեայի արտաքին հետախուզությունը նոր տեղեկություններ է բացահայտել ԿԺԴՀ առաջնորդի երեխաների մասին
Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը (NIS) երեքշաբթի փակ հանդիպում է անցկացրել օրենսդիրների հետ՝ քննարկելու Կիմի ընտանիքի, այդ թվում նրա դստեր՝ Կիմ Չժու Էի մասին տեղեկությունը։ Նա վերջերս հայտնվել է հանրության առաջ, գրում է Next Shark-ը:
Փակ հանդիպմանը ներկա օրենսդիրներ Յուն Կուն Յոնի եւ Յու Սան Բոմի խոսքով՝ Կիմ Չեն Ընն ունի երեք երեխա՝ Կիմ Չժու Էնը եւ երկու որդի։
«Կիմ Չժու Էնն, ըստ երեւույթին, տանն է ուսում ստանում, եւ նրա հոբբիները ներառում են ձիավարություն, լող եւ դահուկներ: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ Կիմ Չեն Ընը բավական գոհ է ձիավարության նրա գերազանց հմտություններից»,-նշում է պարբերականը վկայակոչելով իր աղբյուրները։
Անցյալ տարվա նոյեմբերին Կիմ Չեն Ընն առաջին անգամ իր 9-ամյա դստերը ներկայացրեց հանրությանը։ Նա ներկա էր «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման արարողությանը։
Փետրվարին նա ուղեկցում էր հորը Կորեական ժողովրդական բանակի 75-ամյակի ռազմական խնջույքի ժամանակ։
Նրա վերջին հրապարակային ելույթները հարցեր եւ տեսություններ են առաջացրել ապագա առաջնորդության վերաբերյալ, սակայն Հարավային Կորեայի արտաքին հետախուզությունը կարծում է, որ Կիմ Չեն Ընի համար դեռ վաղ է իրավահաջորդ նշանակելը, քանի որ նա դեռ երիտասարդ է եւ առողջ:
Թեեւ Կիմ Չժու Էի եղբայրների ու քույրերի մասին քիչ բան է հայտնի, միջազգային տեղեկատվության համաձայն՝ Կիմ Չեն Ընի առաջնեկը որդին է։
Նրա երրորդ երեխայի սեռը դեռ հայտնի չէ։
Հարավկորեացի օրենսդիր Յու Սան Բոմի խոսքով՝ Հյուսիսային Կորեան կարող է մոտ ապագայում փորձարկել իր նոր պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, ինչպես նաեւ զորավարժություններ անցկացնել մարտին կամ ապրիլին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս