Հոգեբանները բացատրել են ծաղրածուներից վախի առաջացման պատճառները
Հարավային Ուելսի համալսարանի հոգեբանները պարզել են մարդկանց մոտ ծաղրածուներից վախի առաջացման ամենատարածված պատճառները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում:
Ամենատարածված պատճառներն են դիմահարդարման տակ մարդու հույզերը ճանաչելու անկարողությունը, ինչպես նաեւ այն, որ ծաղրածուների դիմահարդարումը սպառնալից է թվում եւ կարող է հիշեցնել արյան կորստի հետեւանքները: Միեւնույն ժամանակ, մանկության տարիներին ծաղրածուի հետ բախվելու բացասական փորձը ամենից հաճախ ֆոբիայի պատճառ է դառնում:
«Կարեւոր է նաեւ նշել, որ ծաղրածուների անկանխատեսելի պահվածքը մեզ որոշակի անհարմարություն է պատճառում։ Այս վախի տարածման վրա ազդել է նաեւ ժողովրդական մշակույթում ծաղրածուների բացասական կերպարը, օրինակ, «Այն» ֆիլմում»,-նշել են գիտնականները։
Իրենց աշխատանքում հեղինակները մշակել են հարցաթերթիկ, որն անցել է մոտ 1000 մարդ։ Հարցվածների կեսից ավելին (53 տոկոս) ասել է, որ վախենում է ծաղրածուներից, իսկ 5 տոկոսն ասել է, որ շատ է վախենում։ Հետազոտողները ասում են, որ տարիքի հետ վախը վերանում է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից