Հայտնաբերվել են մուտանտ-մրջյուններ, որոնք չեն ցանկանում աշխատել եւ մակաբուծում են ցեղակիցների վրա
Ռոքֆելլերի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մրջյունների մի խմբի, որոնք, հակառակ այս միջատների մասին տարածված կարծիքի, բացարձակապես չեն ցանկանում աշխատել: Փորձագետները պարզել են, թե որտեղից է վարքի նման փոփոխությունը։
Աշխատասեր է՝ ինչպես մրջյունը։ Մենք հաճախ այսպես ենք բնութագրում մեր գործընկերներին, ծանոթներին, որոնք աչքի են ընկնում «աշխատասիրությամբ»։ Բայց պարզում է, որ ոչ բոլոր մրջյուններն են հավասարապես պատրաստ աշխատել իրենց համայնքի եղբայրների հետ: Նման մակաբուծող արարածների ուսումնասիրության արդյունքները ամերիկյան գիտնականների թիմը հրապարակել է Current Biology ամսագրում։
Ooceraea biroi մրջյունների գաղութում մասնագետները հայտնաբերել են արարածներ, որոնք մուտացիայի արդյունքում փոխվել են ինչպես արտաքինով, այնպես էլ վարքագծով: Մուտանտները թեւեր ունեն եւ մեծ աչքեր:
Ամենից հաճախ նրանք բազմանում են անսեռ կերպով։ Եվ բացարձակապես չեն ցանկանում աշխատել հանուն համայնքի բարօրության: Մուտացիան տեղի է ունենում սուպերգենում, որը միավորում է ավելի քան 200 գեներ, որոնք պատասխանատու են հորմոնների նյութափոխանակության համար: «Կոտրված» գեները սովորաբար փոխանցվում են սերունդներին: Եվ նրանք ակտիվորեն բազմանում են՝ երկու անգամ ավելի արագ, քան մյուս՝ սովորական մրջյունները։
Ճիշտ է, բնությունն այստեղ էլ է կարգավորիչի դերում հանդես գալիս։ Եթե մրջնաբույնի ուժերը չեն բավականացնում կեղծ մայրերի քմահաճույքները սպասարկելու համար, ապա նրանց մի մասը մահանում է սաղմնային վիճակում՝ հարսնյակի փուլում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից