Սեքսապաթոլոգը թվարկել է անկողնում տղամարդկանց վանող՝ կանանց արարքները
Զուգընկերուհու վատ հիգիենան ամենից հաճախ խանգարում է տղամարդուն ինտիմ մտերմության ժամանակ եւ կարող է «սպանել» նրա սեռական ցանկությունը, կարծում է բրիտանացի սեքսոլոգ Թրեյսի Քոքսը: Անկողնում կանանց այս և մի քանի այլ արարքները նա թվարկել է Daily Mail պարբերականի համար նախատեսված իր սյունակում։
Քոքսը նշել է, որ բացի մարմնի տհաճ հոտից, տղամարդուն վանել կարող են զուգընկերուհու տհաճ մեկնաբանությունները նրա առնանդամի չափի վերաբերյալ, ինչպես նաեւ նրա ծուլությունն ու մտերմության ընթացքում նախաձեռնողականության բացակայությունը: Կինը չպետք է իրեն օտարված պահի եւ զուգընկերոջից երախտագիտություն սպասի միայն այն բանի համար, որ թույլ է տվել նրան սեքսով զբաղվել իր հետ, բացատրել է սեքսապաթոլոգը:
Բացի այդ, մտերմության գործընթացում կնոջ՝ տղամարդկային լիբիդոն «սպանելու» ունակ արարքների շարքում Քոքսը առանձնացրել է նրա չափազանց ամաչկոտությունը, իր սերմնահեղուկի նկատմամբ զզվանքը և ոչ փոխադարձ օրալ սեքսը: Մասնագետն ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում տարիներով ձանձրալի սեքսով զբաղվել եւ վախենալ զուգընկերուհուն խնդրել ինչ-որ նոր բան փորձել, քանի որ նա այդ պատճառով կնեղանա։
Վերջում սեքսապաթոլոգը հավելել է, որ տղամարդիկ ամենասեքսուալ գրավիչ են համարել ինքնավստահ, փորձերի համար բաց եւ ներքուստ ազատագրված կանանց։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից