Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Արցախ

Երեւանի քաղաքապետարանը ձգձգում է Կիմ Բակշիի՝ Արցախին նվիրված գրքի ձեռքբերման գործընթացը

Մարտը գլխավոր ամիսն է հայտնի արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի կենսագրությունում։ Կիմ Նաումի Բակշին ծնվել է 1931թ. մարտի 1-ին, մահացել 2019թ. մարտի 5-ին։ 1963-ից Բակշին զբաղվել է Հայաստանի հնագույն մշակույթով, գրել 7 գիրք, 20 մասանոց «Մատենադարան» ֆիլմի սցենարը, որի համար արժանացել է Հայաստանի Պետական մրցանակի եւ Ֆ.Նանսենի անվան միջազգային մրցանակի։

Կյանքի վերջին տարիներին Կիմ Բակշին աշխատել է «Արցախի հոգեւոր գանձերը» գրքի վրա։ Այն լույս է տեսել սկզբում ռուսերեն, հետո թարգմանվել եւ լույս է տեսել գրքի հայերենը։ Եվ հայերեն տարբերակի ճակատագիրն ահա արդեն մի քանի տարի հանգիստ չի տալիս գրքի նախագծի հեղինակ, Բակշիի ընկեր եւ կտակարար, հրապարակախոս Սուրեն Սարգսյանին։

ԲԱՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱՔԱՆԱԿԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԷՐ ԻՐԱՑՎՈՒՄ, եւ դա մթագնել է օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Կիմ Բակշիի կյանքի վերջին շրջանը։ Իհարկե, սկզբում, երբ դեռ իշխանությունում էին «նախկինները», վարչապետ Կարեն Կարապետյանի ջանքերով արտաքին գործերի, մշակույթի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները գնեցին մոտ 350 գիրք։

Երեւանի քաղաքապետարանն այն ժամանակ ձգձգեց գործընթացը, իսկ հետո, Կ.Բակշիի անձնական դիմումից հետո, պատասխանեց նամակով, որը թույլ էր տալիս մայրաքաղաքի դպրոցներին եւ գրադարաններին գնել գրքերը։ Սակայն դպրոցների ղեկավարությունը բացատրել էր, որ ոչ մի փող չի հատկացվել, իսկ իրենք զրկված են ինքնուրույն գնելու իրավունքից։ Շուտով իշխանությունը փոխվեց, եւ «Արցախի հոգեւոր գանձերը» աստիճանաբար հետին պլան մղվեցին, գրել է «Голос Армении» թերթը։

Օրերս Սուրեն Սարգսյանը եկել էր խմբագրություն եւ պատմել է քաղաքապետարանի ուշադրությունը Բակշիի վերջին «հոգեզավակի» հանդեպ գրավելու երկրորդ փորձի մասին։

- Քաղաքապետ Հր. Սարգսյանի անունով նամակում (07.02.2023) ես ներկայացրել եմ իրավիճակը, բացատրել գրքի քաղաքական եւ հայրենասիրական նշանակությունը, որի արժեքն իջեցվել է 15 հազար դրամից 10 հազարի։ Հույս ունեի, որ օժանդակություն կլինի մնացած 200 օրինակն իրացնելու խնդիրը լուծելու հարցում։ Սակայն նորից, ինչպես եւ Կիմ Բակշիի պատասխանում, կրթության վարչությունը (ղեկավար՝ Մարգարիտ Խաչատրյան) չի պարտավորեցրել, այլ ընդամենը տեղեկացրել է դպրոցներին, որ նրանք ցանկության դեպքում կարող են ձեռք բերել գրքերը։

- Եվ գործը տեղից շարժվե՞ց։

- Ի պատիվ 8 դպրոցների տնօրենների, նշեմ, որ նրանք արձագանքեցին, գնեցին, միանգամայն հնարավոր է՝ իրենց անձնական միջոցներով։ Դե, իսկ մյուսները ձեռք կբերեն, եթե քաղաքապետարանը նրանց փող հատկացնի։ Ի դեպ, կարծում եմ, որ հարցը կարելի էր լուծել նաեւ մշակույթի եւ տուրիզմի վարչության (ղեկավար՝ Գոշ Սարգսյան) ներգրավմամբ, քանի որ Երեւանում մոտ 30 գրադարան գտնվում է նրա ոլորտում։

- Մենք ձեզ հետ միասին արդեն առաջին անգամ չէ, որ նշում ենք «Արցախի հոգեւոր գանձերի» ճակատագրի մասին։ Եթե անդրադառնանք պահանջվող գումարի չափին, ապա խոսքն ընդամենը 2 մլն դրամի մասին է։ Մի՞թե երկրում կամ նրա սահմաններից դուրս չի գտնվի մի պաշտոնյա, կուսակցական գործիչ, բարերար, որն ի վիճակի կլինի վերջակետ դնել այս հարցում։

- Կցանկանայի այլեւս չվերադառնալ այդ թեմային։ Ավելին, ես մի ժամանակ հույս ունեի, որ անհրաժեշտ է «Գանձերը» թարգմանել անգլերեն, որպեսզի ընդլայնվի նրանց լսարանը, որոնք ոչինչ չգիտեն Արցախի՝ հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական մշակութային ժառանգության մասին։ Ի դեպ, շատ արժեքներ, որոնց մասին պատմում է Կիմ Բակշին, մնացել են Արցախի զավթված մասում, եւ դժվար չէ գլխի ընկնել, թե ինչ տեղի կունենա նրանց հետ։ Ահա թե ինչու է այդքան կարեւոր «Գանձերի» լրացուցիչ տպաքանակը...

- Հիշում եմ՝ դուք ասում էիք, որ, Բակշիի կտակով, նրա աճյունի մի մասը թաղվել է Գառնիում եւ Շուշիում, եւ դուք մասնակցել եք այդ արարողությանը։ Դե, Շուշիի մասով ամեն ինչ պարզ է, իսկ Գառնի՞ն։

- Մարտի 5-ին ես, ավանդույթի համաձայն, գնացի Գառնի՝ խոնարհվելու Կիմ Բակշիի՝ «Հայ ժողովրդի բարեկամի» աճյունին։ Ցանկանում եմ հիշեցնել, որ այդ երեք բառերը Բակշիի ավանդի սահմանումը չեն, այլ այն մրցանակի անվանումը, որին արժանանում են մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացիներ չեն, բայց շատ բան են արել ի բարօրություն հայերի։ Նրանց մեջ են Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սոլովյովը, Վլադիմիր Սպիվակովը եւ տարբեր ոլորտների շատ այլ արժանավոր մարդիկ։ Բակշին ավելի քան կես դար է տվել հայերին։

Ավելացնեմ, որ 2014թ., այդ մրցանակով պարգեւատրվելու ժամանակ Կիմ Բակշին ընդգծել էր. «Ես կարող եմ ձեզ՝ որպես մարդ, որը ոտքով անցել է արցախյան լեռներն ու արցախյան ճանապարհները եւ արցախյան արահետները, ասել, որ այդ ժողովրդին չի կարելի հաղթել»։

Հույս ունեմ, որ բոլոր գրքերը կհասնեն ընթերցողներին։ Մնում է միայն ավարտել Բակշիի խոսքը գրքից, որը դրված է որպես վերնագիր. «...որպեսզի մարդիկ իրենց համար բացահայտեն ոչ թե փոքր, այսպես ասած, չճանաչված հանրապետությունը, այլ հոգեւոր գանձերով լի աշխարհը...»։

Հ.Գ. Ս.Սարգսյանի հեռախոսահամարը՝ 096 - 08-03-23։