ԱՄՆ-ի բնակիչը հոգնել է վճարել վարձավարձը եւ 16 տարի բնակվել է քարանձավում
Տղամարդը 16 տարով գնացել է քարանձավ՝ վարձավճարը չվճարելու համար։ Նրա պատմությունը ներկայացնում է YouTube-ի «Only Human» ալիքը։
Դենիել Սուելո Շելլաբարգերը 16 տար ապրել է քարանձավում, ուր գնացել է 2000 թվականին, երբ հոգնել է բնակարանի վարձավճարի համար գումար փնտրելուց։ Տղամարդը վերադարձել է, երբ իր տարեց ծնողներին խնամք ու օգնություն է անհրաժեշտ եղել։
Հասարակությունից հեռու իր կյանքի բոլոր տարիներին Սուելոն փող չի օգտագործել եւ ամբողջովին հրաժարվել է ժամանակակից քաղաքակրթության բարիքներից։
Դենիելը Յուտայում քարանձավ է գտել եւ ապրել այնտեղ՝ հավաքելով աղբամաններից, ճանապարհի երթեւեկելի հատվածներից մնացորդներ եւ բանջարեղեն աճեցնելով:
Քարանձավները նրան գրավել են դեռ 1990-ականների կեսերից, երբ նա փող էր օգտագործում, բայց մի օր, վերջին թղթադրամները թողնելով հեռախոսի խցիկում, գնաց սարեր։
Ազատությունը Սուելոյի համար առաջնային նշանակություն ուներ: Ժամանակակից կյանքը շատ էր ճնշում նրան։ Նա նույնիսկ մտածում էր ինքնասպանության մասին։
«Ես պարզապես զգացի, որ ինձ լիովին հարմարավետ եւ բացարձակ ազատ եմ զգում, ես ինձ զգում եմ ինչպես տանը, անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում, ես ինձ զգում եմ ինչպես տանը», - ասում է տղամարդը:
Այն բանից հետո, երբ նա սկսել է քոչվորական կյանք վարել, նրա դեպրեսիան անցել է։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս