Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկը. Իշխան Սաղաթելյան
Իրան կատարած այցի շրջանակներում մարտի 4-ին Նոր Ջուղայում մասնակցել եմ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի գլխավորությամբ Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ու Թեմական եւ Կրոնական խորհուրդների անդամների եւ շրջանի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Հանդիպմանը ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության իմ գործընկեր Աննա Գրիգորյանը։
Հանդիպման առանցքում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերներն էին։
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցից հետո հարկ եմ համարում մի քանի կարևոր արձանագրումներ անել․
1․ Հայ-իրանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հեռանկար, որն այսօր ամբողջությամբ իրացված չէ։
2․ Իրանում մենք ունենք չափազանց կազմակերպված հայ համայնք, որի նկատմամբ մեծ հարգանք է տածում և՛ իրանական պետությունը, և՛ Իրանի եղբայրական ժողովուրդը։
3․ Չնայած բոլոր դժվարություններին և մեծ հիասթափությանը, մենք սփյուռքում ունենք հսկայական ներուժ, կազմակերպված հայ համայքներ, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել սեփական հայրենիքի համար։
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկը»,- գրել է Սաղաթելյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան