Արցախում մարդիկ պահանջում են ինքնապաշտպանության համար իրենց զենք տրամադրել
MediaHub.am-ի տեղեկություններով՝ Արցախում նոր ալիք է բարձրացել․ մարդիկ պահանջում են զենք տրամադրել, որպեսզի իրենք կարողանան պաշտպանել իրենց ու իրենց ընտանիքներին։
Մեզ հետ զրույցում արցախցիներից մեկն ասաց, որ հույսներն իրենց վրա են դրել, քանի որ թշնամին անընդհատ սադրում է, թիրախավորում խաղաղ բնակչությանը։
«Ամենքս մեր գլխին տեր պիտի լինենք, ո՞ւմ վրա հույս դնենք»,- նշեց նա։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո ամեն օր էլ կա այդ ինքնապաշտպանության խնդիրը, և Արցախի խորհրդարանն ընդունել է «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով դյուրացվում էր զենքի ձեռքբերման կարգը։
«Բացի այդ, կառավարությունն իր վրա պարտավորություն էր վերցրել սուբսիդավորել սահմանամերձ համայնքների այն բնակիչներին, որոնք հնարավորություն չունեն զենք ձեռք բերելու։ Բայց կառավարությունն իր այդ պարտականությունը չի կատարել, օրենքը մնացել է թղթին գրված»,- ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ արցախցին հիմա խնդիր ունի իրեն պաշտպանելու, ինքն իր հողի վրա ամուր կանգնելու, և այդ հարցում, գոնե օրենքի պահանջը կատարելով, պետք է քաղաքացու կողքին կանգնի կառավարությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը