Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի տված արձագանքը՝ իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։
«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք», - գրել է նա։
Կլաարը նախօրեին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Ես վերադարձա Բաքու։ Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Այսօրվա ճակատագրական միջադեպը ընդգծում է կայունության եւ արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը