Գվարդիոլա․ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները չեն ցանկանում տեսնել ինձ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդին» 2:0 հաշվով հաղթելուց հետո խոսել է հանգստանալու կարեւորության եւ առաջիկա վճռորոշ հանդիպումներին պատրաստվելու մասին։
«Մենք երկու հանգստյան օր կունենանք։ Բոլորը կմնան տանը։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները չեն ցանկանում տեսնել ինձ։ Ես էլ նրանց չեմ ցանկանում տեսնել։ Այդ պատճառով կլինեն հանգստյան օրեր, հետո կվերադառնանք աշխատանքի եւ կպատրաստվենք վճռորոշ խաղերին։
Վեց օրում երեք հանդիպում ենք ունենալու։ Մեզ սպասվում են «Քրիսթալ Փելասի», «ՌԲ Լայպցիգի» եւ «Բարնլիի» դեմ հանդիպումները, որոնց արդյունքում էլ պարզ կդառնա, եթե ինչի կարող ենք հավակնել այս մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում առաջատար «Արսենալից» հետ է 5 միավոր, «Բարնլիի» հետ կհանդիպի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «ՌԲ Լայպցիգի» հետ խաղացել է ոչ ոքի՝ 1:1: Պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա մարտի 14-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը