Ուկրաինայում պատերազմի պատճառով մոտ 5 մլն հա գյուղատնտեսական հողեր օգտագործելի չեն
Ուկրաինայում մոտ 5 մլն հա գյուղատնտեսական հողեր առայժմ օգտագործման համար պիտանի չեն ականապատված, պայթուցիկ նյութերի մնացորդներով աղտոտված լինելու կամ շարունակվող մարտական գործողությունների պատճառով։ Այս մասին ասել է Գերագույն ռադայի Ագրարային կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Գայդուն՝ հղում կատարելով մարզային ռազմական կառույցներին, տեղեկացրել է Корреспондент.net-ը։
«Օրինակ, աշնանացան մշակաբույսեր ցանվել են ընդամենը 4,5 մլն հեկտար մակերեսի վրա, չնայած անցած տարի այդ մշակաբույսերը ցանվել էին 7,7 հեկտար տարածքում։ Դա ուղղակիորեն ազդում է երկրի պարենային կայունության վրա։ Ուստի, այսօր մեր առաջնահերթ խնդիրն է միջազգային գործընկերների օգնությամբ ստեղծել պայմաններ փոքր եւ միջին գյուղատնտեսների հողերի ականազերծման համար, որոնք դա ինքնուրույն անելու հնարավորություն չունեն»,- ընդգծել է պատգամավորը։
Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչները նախատեսում են 2023թ. մոտ 50 մլն դոլար հատկացնել ականազերծման մեքենայացված միջոցներ գնելու եւ այդ միջոցների օպերատորներ պատրաստելու համար՝ ուկրաինական հողերը մաքրելու նպատակով։


















































Ուկրաինան ԵՄ-ին խնդրել է ամսական 250 000 հրետանային արկ մատակարարել
Բայդենը խոստացել է Ուկրաինային տրամադրել մոտ 700 տանկ և հազարավոր զրահատեխնիկա
Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկը Արտյոմովսկի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել
Վաշինգտոնը ծրագրում է 9,9 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային աջակցություն տրամադրել Կիեւին
Պուտինը կարող է հաղթել առաջիկա շաբաթներին․ Լեհաստանի նախագահ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...