Բնապահպանները Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Աֆրիկայում արտադրված զուգարանի թղթի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերել
Բնապահպանները Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Աֆրիկայում արտադրված զուգարանի թղթի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերել։ Պերֆտորացված օրգանական մոլեկուլները, ինչպես հայտնի է դարձել վերջին գիտական ուսումնասիրություններից, խաթարում են վահանաձեւ գեղձի, ինչպես նաեւ իմունային համակարգի եւ մարմնի այլ օրգանների գործառույթները:
Այս վտանգը հայտնաբերել են ԱՄՆ-ից բնապահպանները։ Պերֆտորացված օրգանական միացություններն արդյունաբերական ծագման վտանգավոր տոքսիններ են։ Դրանք բնության մեջ գործնականում չեն քայքայվում։ Այստեղից էլ հսկայական վտանգ է առաջանում՝ հայտնվելով կեղտաջրերի, օդի, հողից սննդի մեջ՝ ուղիղ իմաստով թունավորելով մարդու կյանքը։
Պերֆտորացված օրգանական միացությունները (PFAS) բավականին լայնորեն օգտագործվում են տեֆլոնի, ներկերի, մի շարք պոլիմերների եւ այլ նյութերի արտադրության մեջ: Այժմ պարզ է դարձել, որ անվնաս զուգարանի թղթի մեջ դրանց կոնցենտրացիան վտանգավոր է։
Բոլոր փորձարկված նմուշներում հայտնաբերվել են ֆտորային միացություններ: Դրանք ինքնին վտանգավոր են, ինչպես նաեւ կարող են քիմիական ռեակցիաների մեջ մտնել այլ միացությունների հետ՝ առաջացնելով հատկապես քաղցկեղածին նյութեր։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...