Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը Բայդենին չափազանց ծեր է համարում նախագահական երկրորդ ժամկետի համար
ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը վստահ է, որ երկրի գործող նախագահ Ջո Բայդենը "չափազանց ծեր է" 2024 թվականին պետության ղեկավարի ընտրություններին կրկին մասնակցելու համար, գրում է New York Post-ը: Yahoo News/YouGov-ի հարցման համաձայն՝ տվյալ տեսակետին կողմ է հարցվածների 68 տոկոսը։
Ինչպես նշվում է, դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում շատերը համաձայն են, որ Բայդենի տարիքը խնդիր է. այդ պնդմանը պաշտպանել է 48 տոկոսը, իսկ դրա հետ չի համաձայնել միայն 34 տոկոսը: Ինչ վերաբերում է անկախ ընտրողներին, ապա 71 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ նախագահը չափազանց ծեր է երկրորդ ժամկետի համար:
Միեւնույն ժամանակ, Բայդենը դեռ պաշտոնապես չի հայտարարել 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության մասին՝ չնայած նա խոսել է համապատասխան ծրագրերի առկայության մասին: Եթե նախագահը որոշի մասնակցել քվեարկությանը եւ հաղթի, ապա երկրորդ ժամկետի սկզբին նա կլինի 82 տարեկան, իսկ ժամկետի վերջին՝ 86 տարեկան:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...