Ջրառատում աները սպանել է փեսային. ոստիկանները նրան հայտնաբերել են ճահճուտում
Փետրվարի 28-ին՝ ժամը 17:10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Օպերատիվ խմբերը մեկնեցին Ջրառատ՝ ճանապարհին ճշտելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մինչև տեղ հասնելը պարզել էին, որ կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ Զովունու 45-ամյա բնակիչը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, գցեց հրացանն ու փախուստի փորձ արեց, սակայն բաժնի պարեկապահակետային ծառայողներն ու համայնքային ոստիկաններն արագ բռնեցին նրան։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ րոպեներ անց Ջրառատ գյուղում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և քննչական վարչության ծառայողները, օպերատիվ և փորձագիտական խմբեր և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատաբժիշկ։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց հետևյալը. ժամը 17-ի սահմաններում ճահճուտում հայտնաբերված ու ձերբակալված տղամարդը տաքսիով գնացել էր Ջրառատի Թումանյան փողոց՝ խնամու տուն պարզաբանումների։ Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, ինչից հետո հետը բերած որսորդական հրացանից կրակել էր նրան։
30-ամյա տղամարդը տեղում մահացել էր։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում