Իտալիայում փնտրում են Սարդինիայի բանտից սավաններով փախած «Գնդակ» մականունով մաֆիոզին
Իտալացի կարաբինիերներն արդեն մի քանի օր է՝ փնտրում են մաֆիոզ Մարկո Ռադուանոյին, որը Սարդինիայի բանտից փախել է սավաններով, գրում է Corriere della Sera թերթը։ Ռադուանոյի փախուստը ֆիքսել են տեսախցիկները։
Նա պատով իջել է՝ կապկպված սավաններով, ապա ոչ մեծ բարձրությունից ընկել գետնին եւ անհետացել գյուղական տեղանքում: Նուորո քաղաքի խիստ ռեժիմի բանտի վարչակազմը դատախազության հետ համատեղ ներքին հետաքննություն է սկսել, որի ընթացքում պարզվել է, որ Ռադուանոն, շրջանցելով կանոնները, սավաններ է «կուտակել»: Նրա մոտ եղել են նաեւ բանալիներ, որոնք թույլ են տվել մաֆիոզներին խցից մտնել բանտի բակ։
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին։ Ռադուանոն պետք է ազատ արձակվեր միայն 2046 թվականին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս