Չավի․ 2 պարտությունից հետո որոշակի վատատեսություն կա
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին պատմել է թիմի վիճակի մասին Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ։
«Բարսելոնան» նախորդ երկու հանդիպումներում պարտություն է կրել։ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում կատալոնական թիմը Անգլիայում 1:2 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» եւ դուրս մնացել պայքարից։ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» 0:1 պարտվել էր «Ալմերիային»։
«Այո, երկու պարտությունից հետո որոշակի վատատեսություն կա, բայց այդ ամենը չի ազդում մեր թիմի վրա։ Ես դժվարությունները համարում եմ նոր հնարավորություն։
Մենք կարող ենք հաղթել առաջնությունում էլ, գավաթի խաղարկությունում էլ։ Ֆուտբոլիստների տրամադրվածության հետ ամեն ինչ կարգին է»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Ռեալ» - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան