Պետդեպարտամենտում կասկածում են Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղ նախաձեռնության լրջությանը
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնին Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղ նախաձեռնության լրջությանը կասկածելու առիթ է տալիս այն, որ Չինաստանի ղեկավարությունը չի փոխգործակցում ուկրաինական կողմի հետ նույն մակարդակով, ինչ մակարդակով որ Ռուսաստանի հետ, դա վերաբերում է նաեւ Կիեւ այցելություններին։ Այս մասին նա ասել է լրատվամիջոցների համար տրված ճեպազրույցում։
«Մեզ անհանգստանալու առիթ է տալիս այն, որ Չինաստանը փոխգործակցում է Ռուսաստանի հետ, այդ թվում բարձրամակարդակ այցելությունների ձեւաչափով... երբ չկա նման փոխգործակցություն Ուկրաինայի հետ։ Դա վկայում է այն մասին, որ այդ նախաձեռնությունը, գուցե, լուրջ չէ»,- ասել է Փրայսը լրագրողներին։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը Պեկինին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա, որպեսզի դրդի նրան կատարել Չինաստանի խաղաղության պլանի առաջին կետը, որը վերաբերում է բոլոր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս