Սպիտակ տունը Կիեւին Էր Ռիադի ցուցաբերած 410 մլն դոլարի օգնությունն անվանել են «ճիշտ քայլ»
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը «ճիշտ ուղղությամբ արված քայլ» է համարում Սաուդյան Արաբիայի՝ Ուկրաինային 410 մլն դոլարի հումանիտար օգնություն ցուցաբերելու որոշումը։
«Հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի արած հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ։ Շատ կարեւոր է, որ նրանք իսկապես մեկնել են Կիեւ եւ իրենց արտաքին գործերի նախարարության միջոցով 400 մլն դոլար են խոստացել էներգետիկ, ենթակառուցվածքային եւ ֆինանսական օգնության տեսքով»,- ասել է նա։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի առաջիկա ամիսներին Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների գործընկեր երկրների կողմից «ավելին տեսնել» Ուկրաինային աջակցության առումով։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Կիեւում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նրա այցն առաջինն էր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս