Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագրի տեքստը՝ կից հավելվածով

Ձեզ ենք ներկայացնում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագրի տեքստը՝ կից հավելվածով։

Դաշինքային համաձայնագիր
Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում,
Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով,
Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,
Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը,
Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:
Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:
Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումներ, քաղաքացիական շարժումների և ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար:
Սեյրան Օհանյան Րաֆֆի Հովհաննիսյան Վարդան Օսկանյան
***

Հավելված
Նոր օրակարգ
Հայաստանի ամենաթանկ կապիտալը մարդն է՝ արժանապատիվ քաղաքացին։
Մեր երկրում պետք է ստեղծվեն պայմաններ յուրաքանչյուր անհատի զարգացման, մասնագիտական եւ գործունեության ազատ ընտրության համար:
Հնարավոր բոլոր միջոցներով և եղանակներով պետք է աջակցել յուրաքանչյուր նոր, առաջադիմական ծրագրի և նախաձեռնության կյանքի կոչմանը։
Անհրաժեշտ է հիմքեր ստեղծել քաղաքացիների, հատկապես՝ երիտասարդների ինքնադրսևորման, նոր գաղափարների իրականացման, բարձր վարձատրվող աշխատանքով եւ արժանապատիվ կյանքով նրանց ապահովելու համար:
Պետական կառավարման համակարգում և հանրային կյանքի մյուս ոլորտներում անհրաժեշտ է փորձի և նոր մոտեցումների համադրություն՝ ի շահ մեր պետության և ի բարորություն մեր ժողովրդի։
Հայաստանը պետք է դառնա ազատ մարդկանց, նոր եւ թարմ գաղափարների երկիր:
. . .
1. Տնտեսություն
Մեր երկրի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում։ Արտագաղթը, աղքատության և գործազրկության բարձր մակարդակը, ներդրումների կտրուկ կրճատումը, կապիտալի արտահոսքը և բնակչության վճարունակ պահանջարկի անկումը լրջորեն հարվածում են ՀՀ անվտանգությանը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ահնրաժեշտ է.
Ա. Ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն. միայն այդ դեպքում է հնարավոր հանրային աջակցություն ակնկալել հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելիս,
Բ. Վարել ներդրումների խրախուսման քաղաքականություն,
Գ Փոքր եւ միջին բիզնեսի համար կիրառել տարբերակված և ոչ ստանդարտ հարկային քաղաքականություն, նախատեսել արտոնություններ՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից,
Դ Ստեղծել տնտեսության առողջացման ճանապարհային քարտեզ, որի հիմքում պետք է ընկած լինի բիզնես–միջավայրի առողջացմանը միտված, ներմուծման փոխարինման և արտահանման խրախուսման քաղաքականությունը։
Ե. Արմատապես վերանայել Հայաստանում գործող պետական տուրքերը, դրանց դրույքաչափերը՝ վերացնելով քաղաքացիների վրա լրացուցիչ հարկային բեռը (արագաչափեր, կարմիր գծեր, եւ այլն),
Զ. Իրականացնել ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական ծրագիր:
Մենք պարտավորվում ենք հանրությանը ներկայացնել ճգնաժամից դուրս գալու առարկայական ծրագիր՝ ըստ տարիների։ Ընդ որում՝ առաջին մեկ տարվա ծրագիրը՝ «365 օր», կկառուցվի հետեւողական բարեփոխումների տրամաբանությամբ։


2. Արցախ
Մենք խոր անհանգստություն ենք հայտնում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի եւ տրամաբանության առնչությամբ, ըստ որի՝ առաջնային պլան է մղվել ԼՂՀ, այսպես կոչված, ժամանակավոր կարգավիճակի հարցը, որի դիմաց հայկական կողմից պահանջվում են միակողմանի տարածքային զիջումներ։
Մենք համոզված ենք, որ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման համար հայկական կողմը պետք է ուժեղացնի ռազմական կարողություններն ու անվտանգության մակարդակը և վերականգնի տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել հակառակորդի կողմից նոր ագրեսիայի ցանկացած փորձ, իսկ նման փորձի դեպքում՝ պարտադրել խաղաղություն: Անհրաժեշտ է նաև փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ շեշտը դնելով ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության ճանաչման վրա։
Բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։
Մենք սկզբունքային ենք համարում այն մոտեցումը, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ և առանց նրա համաձայնության չի կարող կյանքի կոչվել խնդրի լուծման որևէ բանաձև։


3. Արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է վարի հավասարակշռվաժ եւ բազմաբևեռ արտաքին քաղաքականություն։ Մեր երկիրը պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ ինքնիշխանության եւ սուբյեկտայնության մակարդակը միջազգային ասպարեզում, ապահովել Հայաստանի անվտանգությունը, ձեռք բերել վստահելի ու հուսալի գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակ և ձևավորել մեր պետության դրական իմիջը:
Բոլոր հարևանների հետ որակապես ու բովանդակային նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը:


4. Սփյուռք
10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են Հայաստանի կշիռը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է կրեն գործնական ու բովանդակային բնույթ: Սփյուռքը Հայաստանին ինտեգրելու, Սփյուռքից մեծածավալ ներդրումներ ներգրավվելու լավագույն ճանապարհը բաց հասարակության, մրցակցային տնտեսության, ժողովրդավարական քաղաքական հարաբերությունների, անկախ դատաիրավական համակարգի ձեւավորումն է եւ քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը:
Անհրաժեշտ է վարել հայրենադարձության եւ ներգաղթի քաղաքականություն, ապահովել դրա համար անհրաժեշտ իրավական, տնտեսական եւ բարոյա- հոգեբանական հիմքերը:


5. Ուժային կառույցներ
Բանակը, ոստիկանությունը և անվտանգության մարմինները հանդիսանում են մեր պետության կայացման, անվտանգության և կայունության կարևորագույն ինստիտուտները, որոնք պետք է ծառայեն ժողովրդին։
Ուժային կառույցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը և նյութատեխնիկական բազայի արդիականացումը, ինչպես նաև շարքային ծառայողների ու սպայական անձնակազմի սոցիալական կարգավիճակի բարձրացումը պետության առաջնահերթ գործառույթներից է։
Անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել ուժային կառույցներում ծառայության գրավչությունը, ներառելով կրթական, սոցիալական երաշխիքների բաղադրիչը։ Ինչպես նաև ծառայության ընթացքում եւ դրանից հետո արժանապատիվ կեցության ապահովումը։
Ներդնել զորահավաքային նոր՝ այդ թվում ակտիվ պահեստազորի համակարգ։
Զարգացնել քաղաքացիական պաշտպանության համակարգը:
Աստիճանաբար անցում կատարել դիրքերում հերթապահության իրականացմանը փորձառու պայմանագրային զինծառայողների միջոցով:
Պետական աջակցությամբ ստեղծել աշխատանքի եւ սոցիալական ապահովության հստակ մեխանիզմներ պատերազմի վետերանների համար։


6.Քաղաքական համակարգ
Նոր որակի քաղաքական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ է հանրային լայն քննարկումների արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, ապաեւ ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա անցկացնել ազատ, արդար եւ մրցակցային, իրապես քաղաքական ընտրություն, որտեղ կմրցեն գաղափարները, առաջարկները եւ քաղաքական մոտեցումները:
Ընտրական արդար մեխանիզմի և ազատ տնտեսական մրցակցային հարաբերությունների ձևավորման դեպքում հնարավոր կլինի զարգացնել կուսակցական համակարգը և առողջ քաղաքական դաշտ ստեղծել։
Արմատապես բարեփոխել Կուսակցությունների մասին օրենքը՝ խորհրդարանական կարգավիճակ ունեցող քաղաքական ուժերի համար ապահովելով պատշաճ պետական ֆինանսավորում։
Ազատ մրցակցային միջավայրի ձևավորման պարագայում արդյունավետորեն կարող է աշխատել պետական կառավարման ցանկացած մոդել՝ նախագահական, կիսանախագահական եւ խորհրդարանական:


7. Տեղական ինքնակառավարում
Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացին օտարված է իշխանությունից բոլոր մակարդակներով: Իշխանության ապակենտրոնացումը հռչակագրային դրույթից պետք է գործնական և կառուցվածքային դրսևորում ստանա։ Հարկավոր է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու հնարավորությունները։
Իրական տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը պետք է զուգորդել տարածքների համաչափ զարգացման հստակ ծրագրերի հետ։
Մենք կարեւորում ենք տեղական ինքնակառավարման համակարգի նոր մոդելի ներդրումը Հայաստանում, որը կապահովի համայնքների ավելի բարձր ինքնուրույնության եւ ինքնակառավարման մակարդակ։
Անհրաժեշտ է Հայաստանում իրականացնել վարչատարածքային նոր բաժանում։


8. Մարդու իրավունքներ
Որակապես նոր մակարդակի հասցնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանութունը բոլոր բնագավառներում։
Բացառել քաղաքական հետապնդումների իրականացումը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Զգալիորեն ավելացնել սոցիալական խոցելի խմբերին (թոշակառուներ, հաշմանդամներ, բազմանդամ ընտանիքներ, այլ նպաստառուներ) հատկացվող պետական օժանդակությունը:


9. Մամուլի ազատություն
Հայաստանի լրատվական ոլորտի ներկայիս վիճակը հետևանք է քաղաքական ու տնտեսական դաշտում ձևավորված արատավոր հարաբերությունների։
Մենք կարևորում ենք ազատ և բազմաբևեռ լրատվական ոլորտի ձևավորումը՝ այլընտրանքային ֆինանսական աղբյուրների ու գովազդային շուկայի ազատականացման միջոցով։ Լրատվամիջոցները պետք է կատարեն իրենց հանրային գործառույթը և նպաստեն քաղաքացիական ինստիտուտների կայացմանը։
Անհրաժեշտ է է խրախուսել մարզային լրատվամիջոցների կայացումը և զարգացումը։
Մինչև գովազդային շուկայի ազատականացումը և լիակատար ինքնուրույն լրատվական ոլորտի կայացումը՝ անհրաժեշտ է ձևավորել մամուլի աջակցության պետական հիմնադրամ։
Որոշակի չափորոշիչներից ելնելով պետական բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցներ՝ մամուլին աջակցելու համար։


10. Գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ եւ շրջակա միջավայրի պահպանություն
Կընդունվեն գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ռազմավարական ծրագրեր՝ համապատասխան ժամանակացույցով եւ ֆինանսավորմամբ։


11. Բարոյահոգեբանական մթնոլորտ
Հասարակական–քաղաքական հարաբերություններում, ցավոք, գերիշխող է դարձել անհանդուրժողականությունը, թշնամանքը, անվստահությունը:
Մեր նպատակն է համազգային համախմբման միջոցով փոխել վիճակը, ձեւավորել փոխադարձ հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտ՝ նոր որակի իշխանության ձևավորման, քաղաքական հարաբերությունների հաստատման, տնտեսական համակարգի ներդրման, քաղաքացիական հասարակության զարգացման միջոցով։