Ջանեթ Յելենը հայտնել է «Մեծ քսանյակի» կողմից Ուկրաինայում պատերազմը դատապարտելու «բացարձակ անհրաժեշտության» մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Reuters գործակալությանը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմը դատապարտող վճռական հայտարարությունը «բացարձակապես անհրաժեշտ է» Հնդկաստանում «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսական առաջնորդների հանդիպման կոմյունիկեի համար:
Յելենի խոսքով՝ կոմյունիկեից պատերազմի դատապարտման բացառումը հետքայլ կլինի անցյալ տարվա նոյեմբերին Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի առաջնորդների արած հայտարարությունից:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարները չեն կարողացել միասնական կարծիքի հասնել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ, եւ, ամենայն հավանականությամբ, նրանք շաբաթ օրը կավարտեն հանդիպումը Հնդկաստանում՝ առանց համատեղ կոմյունիկեի:
Ընդունող կողմը՝ Հնդկաստանը, նաեւ պնդում է, որ հանդիպման մասնակիցները խուսափեն «պատերազմ» բառի օգտագործումից ցանկացած կոմյունիկեում, Reuters-ին հայտնել են G20-ի պաշտոնյաները:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...