Երկխոսելու կողմնակիցներն այս փուլում հաղթեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան աղբյուրը վստահեցրեց, որ Արցախում չկա մեկը, որը հնարավոր համարի Արցախի ինտեգրումն Ադրբեջանի հետ: Բոլորը միակարծիք են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, անգամ՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով:
Սակայն մարտավարության մեջ կա 2 տարբեր մոտեցում․ անհաշտ ռուբենվարդանյանական գիծը, որ ոչ մի հարցում չի կարելի բանակցել Ադրբեջանի հետ, եւ Արայիկ Հարությունյանի գիծը, որը բանակցելու՝ մանր բաներում զիջելու, գլխավոր` անկախության հարցում անսասան մնալու կողմնակից է:
Ըստ էության, երկխոսելու կողմնակիցներն այս փուլում հաղթեցին, ենթադրվում է, որ առաջիկայում Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները կհանդիպեն: Դրա մասին էր Հարությունյանի ուղերձի Ե կետը. «Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձեւավորման հարցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը