Մոդրիչ․ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի վաստակեմ նոր պայմանագիր «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հույս է հայտնել, որ կշարունակի կարիերան Արքայական ակումբում։
«Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի վաստակեմ նոր պայմանագիր «Ռեալում»։ Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի հետ, եւ դա երբեք չի փոխվի։ Մենք չենք շտապում, դեռ շատ հանդիպումներ կան։ Ես կենտրոնացած եմ իմ լավագույն մարզավիճակին վերադառնալու վրա։ Դրանից հետո կլինի որոշում։
Մենք դեռ չենք քննարկել նոր պայմանագիր։ Ես լավ եմ զգում ինձ այստեղ եւ ցանկանում եմ մնալ, բայց մտադիր եմ վաստակել այդ իրավունքը։ Նախորդ տարիների նվաճումների հաշվին նվեր չեմ ցանկանում ստանալ։ Ոչինչ չի փչացնի իմ վերաբերմունքը «Ռեալի» նկատմամբ, որն իմ կյանքի ակումբն է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից, դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ