Մարտունի-Երանոս հատվածում ձյան շերտը կազմել է 5 , Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սմ. ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով
Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքի պատճառով ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սեւան-Ծաղկունք-Զովաբեր, Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհներին եւ Մ-14-Ծովագյուղ 1-2 կիլոմետր ճանապարհահատվածում:
Մարզպետարանից հայտնում են, որ Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջաններում ձյան տեղումները սկսվել են փետրվարի 21-ի առավոտյան ժամերին, իսկ ճանապարհները հիմնականում գտնվում են անցանելի վիճակում:
Մարտունի-Երանոս հատվածում տեղացած ձյան շերտը կազմել է 5 , Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սանտիմետր: Այստեղ տեղացաձ ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով, գրանցվել է ցածր տեսանելիություն:
Ժամը 10-30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների:
Ներկա պահին մարզում փակ ավտոճանապարհներ չկան, իսկ սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում