Հույն պրոֆեսորներն ուժեղ երկրաշարժ են կանխատեսել Հունաստանում
Հույն երկու գիտնականներ գնահատել են Հունաստանի սեյսմիկ ակտիվության պատմությունը եւ հայտարարել, որ շուտով Հունաստանում Ռիխտերի սանդղակով 8,5 մագնիտուդով երկրաշարժ է լինելու։
Պրոֆեսորներ Կոնստանտինոս Սինոլակիսը եւ Կոստաս Պապազակոսն ուսումնասիրել են Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժերի շարքը։ Տեղի MEGA TV հեռուստաալիքի եթերում Սինոլակիսն ասել է, որ Հունաստանում եւս կարող է ուժեղ սեյսմիկ ակտիվություն սպասվել։
Նա նշել է, որ ուժեղ երկրաշարժերը Հունաստանում տեղի են ունենում 600 տարին մեկ։
«Վերջին խոշոր երկրաշարժը Կրետե կղզում տեղի է ունեցել 1403թ., եւ, ըստ իմ գնահատականների, այդպիսի երկրաշարժեր տեղի են ունենում 600-800 տարին մեկ։ Մենք արդեն Ռիխտերի սանդղակով մոտ 8,5 բալանոց երկրաշարժի շեմին ենք»,- ասել է Սինոլակիսը։
Գիտնականի խոսքերը հաստատել է նաեւ նրա գործընկերը՝ Սալոնիկի Արիստոտելի համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Կոստաս Պապազակոսը։ Նա եւս շեշտադրել է Հունաստանում երկրաշարժերի պարբերականության հարցը, բայց նշել է, որ հաջորդ աղետի ստույգ ժամանակն անհնար է կանխատեսել։
Երկու գիտնականները համակարծիք էին այն հարցում, որ իրենց կանխատեսումները չարժե ընկալել որպես գուշակում։ Դա, ավելի շուտ, նախազգուշացում է, որի հանդեպ արժե, որ ուշադիր լինեն իշխանությունները, որպեսզի հասցնեն բնակչությանը պատրաստել հնարավոր խնդիրներին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...