Անչելոտի․ Մեծ վստահությամբ ենք մոտենում «Լիվերպուլի» դեմ խաղին
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակն «Օսասունայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում։ Արքայական թիմը պատրաստվում է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» դեմ առաջին հանդիպմանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
«Այն, ինչ արեցինք երկրորդ խաղակեսում, կարող էինք անել նաեւ առաջին խաղակեսում։ Բայց ես շատ հավանեցի թիմի միասնականությունը։ Կարեւոր էր այս հաղթանակը, որպեսզի դուրս չմնայինք չեմպիոնական մրցավազքից։
Կազմի հետ ամեն ինչ կարգին է։ Կրոսը վերսկսել է մարզումները։ Կարծում եմ՝ Բենզեման էլ պատրաստ կլինի երեքշաբթի։ Աստիճանաբար ֆուտբոլիստները վերադարձնում են լավագույն մարզավիճակը։ Մեծ վստահությամբ ենք մոտենում «Լիվերպուլի» դեմ խաղին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Անգլիայում։
Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 51 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Օսասունան» 10-րդն է՝ 30 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ