Յուրգեն Կլոպ․ Ես շատ երջանիկ եմ, հրաշալի խաղացինք
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը «Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում։
«Իհարկե, կարող էինք ավելի շատ պահեր ստեղծել եւ գոլեր խփել 22-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դեմ, բայց ես գոհ եմ վերջնական արդյունքից։
Ինձ հուշեցին, որ մենք նախորդ անգամ արտագնա խաղում գոլ բաց չէինք թողել անցած ապրիլին։ Ես շատ երջանիկ եմ, հրաշալի խաղացինք։
Կատարեցինք մեկ քայլ առաջ։ Առայժմ վաղ է խոսել իրական առաջընթացի մասին, բայց այսպիսի արդյունքը չի կարող չուրախացնել։ Իհարկե, մենք շարունակում ենք պայքարը բարձր տեղերի համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Նյուքասլը» (23 խաղ) չէր պարտվել 17 խաղում անընդմեջ եւ 41 միավորով չորրորդ տեղում է։ «Լիվերպուլը» (22 խաղ) 8-րդն է՝ 35 միավոր։
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:2
Դարվին Նունիես, 10, Կոդի Գակպո, 17
Հեռացում՝ Նիկ Փոուպ («Նյուքասլ Յունայթեդ»), 22
A beautiful Reds move, finished off by Cody Gakpo


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ