Դի Մարիա․ Դիեգոն հավերժ կմնա Դիեգո, բայց իմ սերնդի համար Մեսին լավագույնն է պատմության մեջ
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան արժանին է մատուցել Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային, սակայն պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ է համարում Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիին։
«Դիեգոն հավերժ կմնա Դիեգո, եւ ես խոնարհվում եմ նրա առաջ, քանի որ Մարադոնան միշտ աջակցել է ինձ ամենածանր պահերին, երբ բոլորը սպանում էին ինձ։ Նույնիսկ, այն օրը, երբ ես մահանամ, Դիեգոն կլինի ամեն ինչ ինձ համար։
Բայց իմ սերնդի համար Մեսին լավագույնն է պատմության մեջ։
Հրաշալի կլիներ, եթե Մարադոնան տեսներ, թե ինչպես է Մեսին բարձրացնում աշխարհի գավաթը»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է ESPN Argentina-ն։
Արգենտինայի հավաքականը աշխարհի գավաթը նվաճել է 1978-ին, 1986 թվականին Մարադոնայի հետ, 2022-ին՝ Մեսիի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ