Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Դամասկոսի ուղղությամբ․ կա 5 զոհ, 15 վիրավոր․ SANA
Դամասկոսի եւ շրջակայքի, այդ թվում՝ բնակելի թաղամասերի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս 15-ը վիրավորվել է, հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գոչծակալությունը։
«Կիրակի ժամը 00:22-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանից՝ թիրախավորելով Դամասկոս քաղաքն ու շրջակայքը, այդ թվում՝ բնակելի թաղամասեր, մեր ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռները եւ շատերը խոցվլել են», - ասել է լրատվական գործակալության ռազմական աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ ագրեսիան, ըստ նախնական տվյալների, հանգեցրել է հինգ մարդու մահվան, այդ թվում՝ մեկ զինվորի, վիրավորվել է 15 խաղաղ բնակիչ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։
Նա ընդգծել է, որ հրթիռակոծության հետեւանքով ավերվել են նաեւ խաղաղ բնակչությանը պատկանող տներ, նյութական վնասներ են պատճառվել Դամասկոսի մի քանի թաղամասերի ու շրջակայքին։
Հիշեցնենք, որ Սիրիան նույնպես տուժել է ավերիչ երկրաշարժից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...