Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի․ Հրանտ Բագրատյան
Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Երեկ ու այսօր ԱԳ-ն ու ՆՓ խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից։ Ուզում եմ այդ կապակցությամբ նշել հետևյալը։
Ազգային նոր ողբերգություն կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց դելիմիտացիայի։ Այդ պարագայում Ադրբեջանի ձեռքերը կազատվեն նոր ագրեսիա սանձազերծելու խաղաղության պատրվակով։ Բացի այդ, Հայաստանը ստիպված կլինի մեկընդմիշտ մոռանալ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիս - Կապան -Ճակատեն հատվածում 2020-2022թթ կորցրած հողերը։
Ադրբեջանը կստանա իր պահանջած անկլավները և կփակի Երևան-Մեղրի գործող ճանապարհը։
Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի։
Տեսեք, հետո չասեք չէինք հասկանում»,- գրել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում