Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Անգամ օգտակար իդիոտներն ունեն պիտանելիության ժամկետ». ե՞րբ է լրանալու Փաշինյանի ժամկետը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ սկանդալային ապացույց հրապարակեց այն մասին, որ Ալմա Աթայի հռչակագրի առաջմղումը եղել է ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից: Ստացվում է, որ Պրահայում Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի ևս մեկ պահանջ են կատարել:

Այս պայմաններում բանակցվող խաղաղության պայմանագրում հայկական շահը որևէ կերպ ներկայացված լինելո՞ւ է, թե՞ պրահյան բանակցությունների նման հայկական կողմը միայն զիջումների է գնալու՝ փոխարենը չստանալով ոչինչ:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը նշեց, որ իր հրապարակած փաստաթուղթը միայն մեկն է այն շարքից, որով ապացուցվում է, որ Ալմա Աթայի հռչակագրի առաջմղումը՝ որպես արցախյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ, եղել է Ադրբեջանի վաղեմի երազանքը:

«Նախկինում երբեք հաջողության չեն հասել, երբեք ՄԽ համանախագահության ձևաչափով այդ փաստաթղթի վրա որևէ հղում չի եղել: Անգամ ադրբեջանական լոբբիստական ջանքերով ԵԽԽՎ-ում և Եվրոպառլամենտում երբեք այս փաստաթուղթը լուրջ չի ընկալվել: Նիկոլի օրոք և նրա ձեռամբ այդ փաստաթուղթը մեզ հրամցվում էր՝ որպես դիվանագիտական հաղթանակ այն դեպքում, երբ Ալիևն ամենախոնավ երազանքների մեջ չէր կարող պատկերացնել, որ հայկական կողմն այդ թղթի հետ կապված այդպիսի դավաճանություն կանի երբևէ: Արմեն Գրիգորյան կոչվող էակի երեկվա հարցազրույցից պարզ դարձավ մի բան՝ իրենք տանում են սյուժե՝ խաղաղության պայմանագրի անվան տակ, որն ամբողջովին խաչ է քաշում Արցախի սուբյեկտայնության, ապագայի, ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի վրա:

Մենք ունենք երկու տարբերակ՝ ռուսական, որով կարող ենք հետաձգել հարցը և խաչ չքաշել Արցախի ապագայի վրա, և կա հավաքական արևմտյան տարբերակ՝ բրյուսելյան և վաշինգտոնյան խմբագրություններով, որով այդ խաչը քաշվում է: Պարզ է, չէ՞, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման այս ֆոնին Արմենի ասածը չի վերաբերում ռուսական պրոյեկտին, այսինքն՝ իրենք այդ առաջարկությունների փոխանակումն անում են արևմտյան տարբերակով՝ Ղարաբաղի վրա խաչ քաշելով: Մեզ, այսպես ասած, «կտում» են, որ Բաքու-Ստեփանակերտ հարաբերություններ կլինեն, բայց այդ հարաբերությունները չեն լինի Բաքուն՝ Ստեփանակերտի հետ, այլ կլինի հարաբերություն՝ Ստեփանակերտը՝ Բաքվի տակ: Ես կարող եմ մոտավորապես շրջանակը գծել՝ ինչ է լինելու: Իրենք փորձելու են ներառել միջազգային մեխանիզմներ, որոնք ներառելու են Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններով համապատասխան ինստիտուտների օգտագործումը, ԵԱՀԿ-ում փոքրամասնություններով և նրանց իրավունքներով զբաղվող ինստիտուտը և այս ամենը՝ արևմտյան տարբերակով, որով խաչ է քաշվում Ղարաբաղի վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:

 Նա նկատեց՝ Արևմուտքը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները չի երաշխավորում, բոլոր ինդեքսներով Ադրբեջանը շատ մեծ խնդիրներ ունի. «Եվրոպացիները մեզ դնում են էշի տեղ, որովհետև մեզ ներկայացնում են էշեր: Մեզ փորձում են հրամցնել տարբերակ, որով Ալիևն իբր երաշխավորելու է Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը: Ինչ-որ մեկը հավատո՞ւմ է դրան: Ալիևն անգամ Բաքվի կենտրոնում բնակվող ադրբեջանցիների ազատությունը չի երաշխավորում, ո՞նց է Ստեփանակերտում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները երաշխավորելու: Մենք ենք մեղավոր: Եթե մեզ մինչև հիմա շարունակում է ներկայացնել Հայաստանի ազգային շահի հետ որևէ կապ չունեցող մարդ… Ես չգիտեմ՝ դրա պորտը որտեղ են կտրել: Ես չեմ հասկանում մուննաթը՝ դրսի վրա:

Մենք իրավունք չունենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրոպայի վրա մուննաթ գալ, միակ մուննաթի օբյեկտը ինքներս ենք, կանգնենք պատմության հայելու առաջ՝ որպես ժողովուրդ, և ասենք՝ դու ես մեղավոր: Անգամ այսօրվա վիճակում այնքան դիվանագիտական կռվաններ ունենք: Տեսեք՝ Եվրոպան ասում է՝ խաղաղությունը չի կարող պարտադրված լինել, բայց մեր դեպքում չի ասում, Ուկրաինայի դեպքում է ասում: Ասում են՝ Ուկրաինային զենք են տալիս, որ դիմադրի, որովհետև հակառակ դեպքում դա կլինի ավտոկրատների հաղթանակ: Չհասկացա, մենք ունենք, չէ՞, այդ կռվանն ասելու՝ տղերք, այդ ինչ եք ասում, մի դեպքում պարտադրված խաղաղություն չի կարելի, բայց մեզ ստիպում եք, որ ադրբեջանական ագրեսիայի վտանգի տակ՝ գնանք ստորացուցիչ համաձայնությունների՞: Մյուս կողմից՝ դուք ասում եք, որ ավտոկրատների հաղթանակ չի կարելի թույլ տալ, իսկ Ադրբեջանի դեպքում մի հատ էլ դափնիներ եք կախում Ալիևի վզից, որ ինքն այդ հաղթանակը ուժով ամրագրո՞ւմ է: Ո՛չ, այսօր մենք չունենք մարդիկ ո՛չ ԱԽՔ-ում, ո՛չ ԱԳՆ-ում, որոնք այս ամենը կարող են ներկայացնել, թե չէ՝ մենք և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում բազմաթիվ փաստարկներ ունենք ներկայացնելու»:

Արդեն 66 օր է՝ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, այս ընթացքում Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ չի փորձել այցելել Արցախ, բայց, օրինակ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը ոչ միայն փրկարարներ և հումանիտար օգնության երկու խմբաքանակ ուղարկեց Թուրքիա, այլև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անձամբ մեկնեց և հանդիպեց Թուրքիայի արտգործնախարարի հետ:

Այս հարցի վերաբերյալ Արմեն Աշոտյանը հետևյալն ասաց. «Հումանիտար օգնությունը հանդիպում է կարիքավորներին, իսկ Թուրքիա ուղարկվեց արտգործնախարարը, որովհետև մեր արտգործնախարար կոչվող մարդն աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, բարոյական իմաստով վեշ է: Մենք իրեն ենք որպես «վեշ» ուղարկել: Ես շատ լավ հասկանում եմ կարեկցանքի, համերաշխության կարիքը, մեր ժողովուրդը շատ լավ գիտի՝ դա ինչ է՝ աղետների պարագայում: Մենք լավ հիշում ենք՝ ոնց էին թուրքերն ու ադրբեջանցիներն ուրախանում մեր աղետի ժամանակ, և դա բերում էինք՝ որպես վատ օրինակ:

Դժգոհության պատճառը թուրքերը չեն, թուրքերը առիթ են հերթական անգամ դժգոհելու Նիկոլից, որովհետև բնական է, չէ՞, ժողովուրդը նայում՝ ասում է՝ 250 երեխա սեպտեմբերին սպանվեց՝ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից, սուգ հայտարարվե՞ց, ո՛չ, ցավակցություններ եղա՞ն, իսկ այս դեպքում ափալ-թափալ եղան: 120 հազար մարդ Արցախում հումանիտար ճգնաժամի մեջ է, տեսնո՞ւմ ենք, որ Նիկոլը վիզ դնի, որ այդ մարդկանց մի տուփ մակարոն ավել ուղարկի, իսկ այստեղ ափալ-թափալ «Սպայկա»-ի վզին դրեցին: Դա պետությունը չի առել, ես գիտեմ՝ ոնց է եղել. բանջարաբոստանային մեկը կա կառավարությունում աշխատակազմի ղեկավարի հեռախոսի մոտ նստած, որը զանգել-ասել է՝ դուք՝ այսքան ջուր, դուք՝ այսքան շոր կտաք, այսինքն՝ դրել են գործարարների վզին: Ես դա գործարարներից գիտեմ: Ես երբ տեսնում եմ երկրաշարժի նկարները, մարդկային պատմությունն եմ տեսնում, և այստեղ պետք է զանազանել մարդկային պատմությունները՝ աշխարհաքաղաքական այն ինֆանտիլիզմից, որ ես կոչում եմ սեյսմիկ դիվանագիտություն: Իրենց թվում է՝ երկրաշարժը լավ առիթ է՝ թեմա բրթելու համար: Ես վստահ եմ, որ եթե Հունաստանի օրինակը չբերեի մամուլ և չասեի, որ սա է մակարդակը, իրենք չէին այցելի, բայց չեն հասկանում, որ այցը միայն ձևն է, Հայաստանը ոչ մի բան է Թուրքիայի համար: Մենք ոչ մի հետաքրքրություն չենք ներկայացնում: Ես վստահ եմ, որ Արարատ Միրզոյանին կպաչեն, կմաժմժեն, կգրկախառնվեն, դա կհայտնվի միջազգային լրատվամիջոցների գլխագրերում, բայց մեզ դրանից ի՞նչ է լինելու»:

 Արմեն Աշոտյանը նկատեց. «Եթե Սերժի ժամանակ մարդիկ ուզում էին լավ ապրել, այսօր հասել ենք նրան, որ մարդիկ պարզապես ուզում են ապրել: Մեր օրոք ծայրահեղ աղքատությունը՝ որպես կատեգորիա, վերացել էր, հիմա կրկին շատացել է, դա ի՞նչ է նշանակում. Փողը մտնում է ու բաշխվում է էլ ավելի անարդար, քան առաջ էր: Առաջ էլ էր անարդար եկամուտների բաշխումը, ամբողջ աշխարհում է այդպես, բայց այսօր էլ ավելի անարդար է այդ փողերի բաշխումը: Նիկոլը խոստացել էր լավ կյանք՝ հայ ժողովրդին, ապահովեց լավ կյանք՝ իր կողքի 200 ցելոֆանե տոպրակներին: Այսօր օլիգարխացման ճանապարհին են նիկոլականները: Այն, որ Գռզոն ու Արսենյանը օլիգարխ էին, բայց այսօր այդ հայրենադավ հին օլիգարխների կողքին, որոնք թուրքերից բեթար են թուրքական շահը հիմնավորում, ծնվում են նոր օլիգարխներ, օրինակ՝ Տիգրան Ավինյան, չգիտեմ՝ ինչ մականուն տալ, որովհետև օլիգարխը պետք է մականուն ունենա, օրինակ՝ ճիճու: Էլի օլիգարխների անուններ եք ուզո՞ւմ, խնդրեմ՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Արարատ Միրզոյան…: Ես լինելով, այսպես ասած՝ Սերժի մարդը, մեր օրոք մեկ միլիոն դոլարանոց վարկի տակ չէի կարող մտնել, նախ՝ ինձ ոչ ոք չէր տա, ես էլ ռիսկ չէի անի վերցնել: Ես չգիտեմ՝ դա այն գինն է, որը վճարում են Արարատին՝ իր դեմ Նիկոլի կողմից նոյեմբերի 9-ի գիշերը կազմակերպված քաղաքական սադրանքի դիմա՞ց: Գուցե այդպե՞ս են Արարատի բերանը փակում. փոշեկուլը բերանից հանել են, մի միլիոն դոլարն են դրել, չգիտեմ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում իշխանափոխության հնարավոր տարբերակներին, Արմեն Աշոտյանն ասաց. «Անգամ օգտակար իդիոտներն ունեն պիտանելիության ժամկետ, էլ չասեմ՝ սև կարապների գոյության մասին»:

Հարցին՝ այսինքն՝ իր հո՞ւյսն էլ է այն, որ Փաշինյանն իր «սև գործը» կանի և կհեռանա, Աշոտյանը պատասխանեց. «Եթե նա իր սև գործն անի, նրանց ցմահ կպահեն այստեղ, մեզ կնստեցնեն, իրեն ցմահ կպահեն»:

Ճշտող հարցին՝ այդ դեպքում, ձեր ասած՝ Փաշինյանի «ժամկետը» ե՞րբ է լրանալու, ի՞նչ գործոնների արդյունքում, նա պատասխանեց. «Ներքին շուկան պետք է մերժի այդ անորակ ապրանքին: Ներքին շուկան պետք է ասի՝ այս ապրանքը բռակ է, ներքին շուկան դեռ դա չի մերժում: Բայց սա երկար չի կարող տևել: Ինչո՞ւ եք կասկածում, որ Նիկոլն իր իսկ շրջապատի ձեռամբ մի օր քաղաքական չգոյության կվերածվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում