Իլոն Մասկը Twitter-ի նոր գործադիր տնօրենի պաշտոնում իր շանն է «նշանակել»
Ամերիկացի գործարար և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ընկերության նոր գործադիր տնօրեն «է նշանակել»՝ սոցցանցի իր էջում հրապարակելով փողկապով ու կոստյումով շան լուսանկարներ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թվիթերի նոր գործադիր տնօրենը հիասքանչ է։ Շատ ավելի լավը, քան նախորդ տղան էր: Նա շատ լավ է գլուխ հանում թվերից»,-գրել է Մասկը շան լուսանկարներին կից։
Հրապարակված լուսանկարներում սիբա-ինու ցեղատեսակի շուն է պատկերված։ Նրա առջև սեղանին դրված են «փաստաթղթեր», որոնց վրա երևում է թաթի հետք հիշեցնող «կնիքը», իսկ անվան դիմաց՝ Ֆլոկի գրությունը։
«Նա կատարյալ համապատասխանում է այս աշխատանքին»,-հավելել է Մասկը։
2021 թվականի սեպտեմբերին Մասկը վերոնշյալ ցեղատեսակի շան ձագ էր ձեռք բերել, որին անվանել էր Ֆլոկի։ Չորքոտանի ընկերոջ առաջին լուսանկարները Մասկն այն ժամանակ ևս հրապարակել էր Twitter-ի իր միկրոբլոգում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից