Օրական մեկ անգամ մեկ ընկերական զրույցը բարձրացնում է երջանկության մակարդակը. հետազոտություն
Հետազոտողները պարզել են, որ օրական մեկ անգամ մեկ ընկերական զրույցը բարձրացնում է երջանկության մակարդակը եւ նվազեցնում է սթրեսի մակարդակը։
Փորձին մասնակցել է ավելի քան 900 մարդ, որոնցից յուրաքանչյուրին խնդրել են որոշակի ժամանակ շփվել ընկերների հետ։ Օրվա վերջում մասնակիցները հայտնել են, թե որքան լավ կամ վատ են զգում՝ գնահատելով այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են սթրեսը, կապվածությունը, անհանգստությունը, բարեկեցությունը եւ միայնությունը:
Արդյունքները ցույց են տվել, որ ինքնազգացողությունը բարելավելու համար բավարար է առնվազն օրը մեկ անգամ շփումը: Մասնավորապես, այն մեծացրել է կապվածության զգացումը եւ նվազեցրել սթրեսը: Որքան շատ են եղել խոսակցությունները օրվա ընթացքում, այնքան բարձր են եղել երջանկության ցուցանիշները։
«Սա նշանակում է, որ որքան շատ եք լսել ձեր ընկերներին, այնքան ավելի շատ հոգատարություն եք ցուցաբերել, որքան շատ ժամանակ եք տրամադրել ուրիշների կարծիքը գնահատելու համար, այնքան ավելի լավ եք զգացել օրվա վերջում»,-բացատրել են հոգեբանները։
Գիտնականները հավելել են, որ հեռախոսազանգերը շատ դեպքերում նույնքան լավ են ազդում, որքան դեմ առ դեմ շփումը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...