Շվեյցարական Ալպերը կակտուսներով է ծածկվել
Ինվազիվ կակտուսները գրավում են շվեյցարական Վալե կանտոնի լեռնային լանջերը: Ըստ իշխանությունների՝ որոշ վայրերում դրանք արդեն կազմում են ցածր բուսական ծածկի մինչև 30%-ը:
Կենսաբաններն ասել են, որ կակտուսները տեղական բնության մեջ առկա են առնվազն 19-րդ դարի վերջից, երբ դրանք բերվել են Հյուսիսային Ամերիկայից։ Սակայն մինչև վերջերս դրանց տարածումը զսպվում էր ձմռան ցուրտ եղանակի պատճառով:
Սակայն լեռներում ձյան նահանջին զուգընթաց՝ կակտուսների որոշ տեսակներ տարածվել են արևոտ լանջերին՝ ծովի մակարդակից մինչև 700 մ բարձրության վրա: Այժմ դրանք սպառնում են տեղական էկոհամակարգին, քանի որ դուրս են մղում ցանկացած այլ բուսականություն, այդ թվում՝ անհետացման եզրին գտնվող հազվագյուտ տեսակներ:
Տեղացի հետազոտողը հավելել է, որ կակտուսները հազվագյուտ կենսունակություն ունեն, ինչը շատ է դժվարացնում դրանց դեմ պայքարը։ Նրանք կարողանում են բազմանալ նույնիսկ արմատից կտրվելու, հողից հանվելու կամ մի քանի ամիս խոնավությունից զրկվելու դեպքում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...