Չինաստանում սկյուռներն աշխատում են ոստիկանությունում եւ հայտնաբերում թմրանյութ վաճառողներին
Չինաստանում ոստիկանությունը հատուկ վարժեցված սկյուռների է օգտագործում՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար, գրում է Oddity Central-ը։
Չինաստանի ոստիկանական ուժերում սկյուռիկների ի հայտ գալը երկրի հիմնական ազգային հետազոտական նախագծի մի մասն է, որը նպատակ ունի նոր մեթոդներ մշակել: Գիտնականները վաղուց գիտեն սկյուռների սուր հոտառության մասին, սակայն կրծողների վարժեցման մեթոդները դեռեւս բավականաչափ մշակված չեն:
Հեչուան քաղաքի ոստիկանական բրիգադի գլխավոր մարզիչ Յին Ջինն ասել է, որ ինքը եւ իր թիմը կարողացել են վարժեցնել վեց սկյուռների՝ օգտագործելով իրենց սեփական տեխնոլոգիան եւ վարժեցման մեթոդները։ Հաղորդվում է, որ կրծողներին վարժեցրել են թմրանյութը հայտնաբերելու տեղը փորել։
Թեստերը ցույց են տվել, որ սկյուռիկները ոչ միայն նույնքան արդյունավետ են, որքան sniffer շները, այլեւ ունեն լրացուցիչ օգուտ: Նրանք կարողանում են բարձրանալ այնպիսի վայրեր, որոնք շները երբեք չեն կարող ստուգել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...