Կրեմլը պատասխանել է ԱՄՆ դեսպանատան՝ ամերիկացիներին Ռուսաստանը լքելու կոչին
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատան կոչը ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ Ռուսաստան չայցելելու և չհեռանալու մասին, նորամուծություն չէ, նման կոչերը մեկ անգամ չէ, որ հնչել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք Ռուսաստան չայցելելու և Ռուսաստանից հեռանալու նման կոչեր։ Դրանք նաև պետդեպարտամենտից բազմիցս հնչեցվել են վերջին շրջանում։ Այդ իսկ պատճառով դա ինչ-որ նորույթ չէ»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ ամերիկյան դեսպանատան կոչի մեջ հիշատակվում են նաև այն անձինք, ովքեր ունեն կրկնակի՝ ռուսական և ամերիկյան քաղաքացիություն։
«Այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, առաջին հերթին մեզ համար Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, թե ինչ երկրորդ քաղաքացիություն ունեն», – ընդգծել է Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը։
Ինչպես նշվում է դիվանագիտական առաքելությունում, ռուսական կողմը կարող է, մասնավորապես, հրաժարվել Միացյալ Նահանգների քաղաքացիների երկքաղաքացիությունը ճանաչելուց, նրանց զրկել հյուպատոսական օգնությունից և թույլ չտալ նրանց լքել երկիրը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...